Ամանոն երրորդ ժամկետով հաստատվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում
Այսօր Վիեննայում կայացած ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանում Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնում երրորդ քառամյա ժամկետով հաստատվել Է Յուկիա Ամանոյի թեկնածությունը:ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն էր առաջադրել Ամանոյի թեկնածությունը:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ամանոյի լիազորությունները լրանում են 2017 թվականի նոյեմբերի վերջին, և ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովը այսօր հաստատեց Ամանոյի նշանակումը: 70-ամյա ճապոնացի դիվանագետը դեկտեմբերի 1-ից կշարունակի աշխատանքը գործակալության վարչական ղեկավարի պաշտոնում մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Գլխավոր տնօրենի թեկանածությունը պետք Է հաստատվեր հենց ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովում:
Սեպտեմբերի 18-ին ՄԱԳԱՏԷ-ի Գլխավոր խորհրդաժողովի 61-րդ նստաշրջանի բացման ելույթում , Յուկիա Ամանոն կրկին անգամ ընդգծեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ԻԻՀ պարտավորությունների կատարումը և համառոտ զեկույց ներկայացրեց գործակալության ծրագրեցի վերաբերյալ: