ԱՄՀ¬-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը
https://parstoday.ir/hy/news/world-i72383-ԱՄՀ_ում_հաշվել_են_աշխարհում_կաշառքների_տարեկան_ծավալը
Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում Է մինչեւ 2 տրլն դոլար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 17:37 Asia/Tehran
  • ԱՄՀ¬-ում հաշվել են աշխարհում կաշառքների տարեկան ծավալը

Աշխարհում կաշառքների տարեկան ծավալը կազմում Է մինչեւ 2 տրլն դոլար:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ­ տնօրեն Քրիստին Լագարդը: «Կաշառքների՝ կոռուպցիայի միայն մի մասի տարեկան գինը կազմում Է 1,5 տրիլիոնից մինչեւ 2 տրիլիոն դոլար, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի համաշխարհային ծավալի մոտավորապես 2 տոկոսը: Դա միայն այսբերգի գագաթն Է, երկարաժամկետ ազդեցությունն անհամեմատ ավելի խորն Է»,-­ասել Է Լագարդը՝ Վաշինգտոնի Բրուքինգսի անվան ինստիտում ելույթ ունենալով կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված խորհրդաժողովում: ԱՄՀ­-ի ղեկավարը նշել Է, որ հիմնադրամն անդամ երկրներին օգնում Է կաշառակերության դեմ պայքարում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am