Պատժամիջոցները չեն կանգնեցնի մեզ. Հյուսիսային Կորեա
https://parstoday.ir/hy/news/world-i72389-Պատժամիջոցները_չեն_կանգնեցնի_մեզ._Հյուսիսային_Կորեա
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները թույլ կտան իրեն ավելի արագ ավարտել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է BBC News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2017 19:45 Asia/Tehran
  • Պատժամիջոցները չեն կանգնեցնի մեզ. Հյուսիսային Կորեա

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները թույլ կտան իրեն ավելի արագ ավարտել միջուկային ծրագիրը: Այս մասին հայտնում է BBC News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Հյուսիսային Կորեայի արտգործնախարարությունը շատ կտրուկ արտահայտություններով «ամենադաժան, ոչ էթիկական և անմարդկային թշնամական ակտ» է անվանել իր դեմ մտցված նոր սահմանափակումները:

«ԱՄՆ-ի և նրա վասալների ջանքերի ակտիվացումը, որն ուղղված է պատժամիջոցներ մտցնելուն և Հյուսիսային Կորեայի վրա գործադրվող ճնշումն ուժեղացնելուն, միայն կարագացնի պետական միջուկային ծրագիրն ավարտին հասցնելուն ուղղված աշխատանքները», - ասվում է Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության հայտարարությունում, որը հրապարակել են երկրի պետական լրատվամիջոցները:

Հայտարարությունում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած նոր պատժամիջոցների նպատակը երկրի բնակչության, դրա պետական համակարգի և կառավարության «ֆիզիկական բնաջնջումն է»:

Հիշեցնենք, որ Եվրամիության խորհուրդը երեք իրավաբանական և մեկ ֆիզիկական անձով ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված  պատժամիջոցների ցուցակը:

ԵՄ խորհրդում հիշեցրել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԿԺԴՀ-ի հարցում պատժամիջոցների մասին բանաձևն ընդունել է սեպտեմբերի 11-ին, որի համապատասխան   ընդլայնվել են պատժամիջոցները:

tert.am