Ռոհանի.«Տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն վտանգավոր է»
https://parstoday.ir/hy/news/world-i72413-Ռոհանի._Տարածաշրջանի_սահմաններում_ցանկացած_փոփոխություն_վտանգավոր_է
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի անցկացման հարցը և տարածաշրջանի երկրների սահմանն ու աշխարհագրությունը փոխելու ուղղոթյամբ ցանկացած քայլ վտանգավոր է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 07:19 Asia/Tehran
  • Ռոհանի.«Տարածաշրջանի սահմաններում ցանկացած փոփոխություն վտանգավոր է»

ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրաքի Քուրդստանի տարածքում հանրաքվեի անցկացման հարցը և տարածաշրջանի երկրների սահմանն ու աշխարհագրությունը փոխելու ուղղոթյամբ ցանկացած քայլ վտանգավոր է:

Երկուշաբթի օրը, Նյու-Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի անդամ երկրների վեհաժողովի շրջանակում, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ, տարածաշրջանային խնդիրների կարգավորման ուղղությամբ ՄԱԿ-ի հետ համագործակցելու Իրանի պատրաստակամությունը հայտնելով, ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին ասել է.«ՀԳՀԾ-ն կարող է լավ օրինակ հանդիսանալ տարածաշրջանի ու աշխարհի խաղաղության ու կայունության համար և մեծ նշանակություն ունի ՄԱԳԱՏԷ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պարտականությունը  ՀԳՀԾ-ն հովանավորելու հարցում»:

Հանդիպման ժամանակ, անդրադառնալով Իրաքի Քուրդստանում անկախության հանրաքվեի անցկացման հարցին և իր հովանավորությունը հայտնելով Իրաքի Սահմանադրության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է.«Իրաքի կամ Սիրիայի մասնատումը տարածաշրջանի կայունության օգտին չէ և ՄԱԿ-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ՝ տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման ուղղությամբ»:

Նշելով, որ Իրանը կատարել է իր հանձնառությունները ՀԳՀԾ-ի կապակցությամբ, Գուտերեշը կարևորել է բոլոր կողմերի կողմից այս համաձայնության կատարյալ իրագործումը: