Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու
https://parstoday.ir/hy/news/world-i72415-Թուրքիան_ու_Ադրբեջանը_համատեղ_զորավարժություն_են_անցկացնելու
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ զորավարժություն է անցկացնում Թուրքիայի զորայինների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 07:49 Asia/Tehran
  • Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ զորավարժություն է անցկացնում Թուրքիայի զորայինների հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի տեղեկացմամբ, վարժանքներին ներգրավվել է 50 միավոր տանկ ու զրահամեքենա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ և այլ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական ուղղաթիռ, ինքնաթիռ և թռչող սարքեր:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը:

Ադրբեջանի ՊՆ կայքի տեղեկացմամբ, «Ադրբեջանի-Թուրքիայի արծիվ» անունը կրող այս երկու երկրի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժության բացման հանդիսությանը ներկա է եղել այդ երկրի պաշտպանության նախարար՝Զաքիր Հասանովը:

Բացման հանդիսության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարևորել է երկու երկրի միջև պաշտպանական համագործակցությունների ընդլայնումը: