Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ համատեղ զորավարժություն է անցկացնում Թուրքիայի զորայինների հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքի տեղեկացմամբ, վարժանքներին ներգրավվել է 50 միավոր տանկ ու զրահամեքենա, 120 միավոր հրետանային և հրթիռային համակարգ և այլ զինտեխնիկա, 20 միավոր ռազմական ուղղաթիռ, ինքնաթիռ և թռչող սարքեր:
Զորավարժությունը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 22-ը:
Ադրբեջանի ՊՆ կայքի տեղեկացմամբ, «Ադրբեջանի-Թուրքիայի արծիվ» անունը կրող այս երկու երկրի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժության բացման հանդիսությանը ներկա է եղել այդ երկրի պաշտպանության նախարար՝Զաքիր Հասանովը:
Բացման հանդիսության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կարևորել է երկու երկրի միջև պաշտպանական համագործակցությունների ընդլայնումը: