Հյուսիսային Կորեան չի նահանջում. «Պատժամիջոցները մեզ չեն կանգնեցնի»
https://parstoday.ir/hy/news/world-i72475-Հյուսիսային_Կորեան_չի_նահանջում._Պատժամիջոցները_մեզ_չեն_կանգնեցնի
Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները միայն կնպաստեն իրենց միջուկային ծրագիրն ավելի արագ ավարտին հասցնելու գործընթացին, հաղորդում է BBC-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2017 15:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան չի նահանջում. «Պատժամիջոցները մեզ չեն կանգնեցնի»

Հյուսիսային Կորեան նախազգուշացրել է, որ ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները միայն կնպաստեն իրենց միջուկային ծրագիրն ավելի արագ ավարտին հասցնելու գործընթացին, հաղորդում է BBC-ն:

 

Երկրի ԱԳ նախարարությունից արձագանքել են կոշտ տոնայնությամբ՝ իրենց դեմ կիրառված սահմանափակումների նոր փաթեթն անվանելով  «դաժան, անվայել եւ անմարդկային թշնամական ակտ»:  

Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան անցկացրել են համատեղ ռազմաօդային զորավարժություններ Կորեական թերակղզում:

Հյուսիսկորեական ճգնաժամը կդառնա այս շաբաթ անցկացվելիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգի առանցքային հարցը:

Պատժամիջոցներով փորձ է արվում Հյուսիսային Կորեային զրկել վառելիքից եւ սպառազինության վաճառքից ստացված եկամուտից, սահմանափակել նավթամթերքի ներկրումը եւ ամբողջությամբ արգելել տեքստիլի արտահանումը:   

Սակայն քննադատները կասկածի տակ են դնում պատժամիջոցների արդյունավետությունը, քանի որ Հյուսիսային Կորեան դեռեւս արտաքին աշխարհի հետ առեւտուր անելու հնարավորություն ունի:

Նախորդ տարի այդ երկրի տնտեսական աճը կազմել է 3,9%՝ հիմնականում Չինաստանի հետ առեւտրի շնորհիվ:

Պաշտոնական Վաշինգտոնը բազմիցս կոչ է արել Չինաստանին՝ ճնշում գործադրել Փխենյանի վարչակազմի վրա, եւ դա այն դեպքում, երբ չինացիները Հյուսիսային Կորեայի գլխավոր, եթե ոչ միակ դաշնակիցն են:

Իսկ Ռուսաստանը քննադատում է պաշտոնական Վաշինգտոնին «ագրեսիվ հռետորաբանության» համար:

galatv.am