Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին «Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին» աջակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i72521-Էրդողանը_մեղադրել_է_ԱՄՆ_ին_Թուրքիային_սպառնացող_ահաբեկիչներին_աջակցելու_համար
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS NewsHour հեռուստածրագրին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի հյուսիսում թուրք-քրդական բախումների մասին ու մեղադրել ԱՄՆ-ին՝ քուրդ զինյալներին զենք տրամադրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 06:39 Asia/Tehran
  • Էրդողանը մեղադրել է ԱՄՆ-ին «Թուրքիային սպառնացող ահաբեկիչներին» աջակցելու համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամերիկյան PBS NewsHour հեռուստածրագրին տված հարցազրույցում խոսել է Սիրիայի հյուսիսում թուրք-քրդական բախումների մասին ու մեղադրել ԱՄՆ-ին՝ քուրդ զինյալներին զենք տրամադրելու համար:

Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատները (YPG), որոնք ահաբեկչական են համարվում Թուրքիայում և աջակցություն են ստանում ԱՄՆ-ից, ըստ Էրդողանի՝ լինելով ահաբեկիչ, չեն կարող և իրավունք չունեն պատերազմել Ռաքքայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:«Դուք դրանց ինչպե՞ս եք զենք տալիս: Այն դեպքում, երբ մենք անգամ նման զենքեր չենք կարող ստանալ, իրենց ինչպե՞ս եք տալիս: ԻՊ-ի դեմ մեկ այլ ահաբեկչական կառույցի միջոցով պայքարելու ԱՄՆ-ի մարտավարությունը սխալ է: Ես այս ամենի մասին խոսել եմ ամերիկացի մեր գործընկերների հետ», - ասել է Էրդողանը:Թուրքիայի ղեկավարը նաև մեղադրել է ԱՄՆ իշխանություններին երկրում հեղաշրջման փորձ կազմակերպած ուժերին և, մասնավորապես, գլխավոր մեղադրյալ թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին սատարելու համար:Հիշեցնենք, որ ի հեճուկս Թուրքիայի համառ պահանջների՝ ԱՄՆ-ն դեռ չի արտահանձնել Փենսիլվանիա նահանգում բնակվող Գյուլենին:«Դուք նախ ահաբեկիչներին իրենց անունով կոչեք, ահաբեկչին ահաբեկիչ ասեք», - ասել է Էրդողանը: 

tert.am