Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i72525-Մոգերինին_մեկնաբանել_է_ՄԱԿ_ում_Հյուսիսային_Կորեայի_վերաբերյալ_Թրամփի_հայտարարությունը
Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ ԵՄ-ում երբեք չեն խոսում երկրների կործանման մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 06:58 Asia/Tehran
  • Մոգերինին մեկնաբանել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի վերաբերյալ Թրամփի հայտարարությունը

Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, եւ ԵՄ-ում երբեք չեն խոսում երկրների կործանման մասին: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մոգերինին նշել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի խնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: «Դա պետք է կարգավորվի խաղաղ, խաղաղ ճանապարհով, քանի որ մենք երբեք չենք խոսում երկրների կործանման մասին»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի ամիբիոնից ելույթ ունենալիս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այլ ելք չունի, քան Հյուսիսային Կորեայի ոչնչացումը, եթե այն սպառնա Միացյալ Նահանգներին:

NEWS.am