Մադուրոն Թրամփին «նոր Հիտլեր» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i72527-Մադուրոն_Թրամփին_նոր_Հիտլեր_է_անվանել
Վենեսուելայի նախագահը, մեկնաբանելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, նրան «նոր Հիտլեր» է անվանել, հայտնում է EFE Noticias-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 07:02 Asia/Tehran
  • Մադուրոն Թրամփին «նոր Հիտլեր» է անվանել

Վենեսուելայի նախագահը, մեկնաբանելով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը, նրան «նոր Հիտլեր» է անվանել, հայտնում է EFE Noticias-ը:

«Միջազգային քաղաքականության մեջ նոր Ադոլֆ Հիտլերի, պարոն Դոնալդ Թրամփի ագրեսիվ ելույթը, որն իրեն աշխարհի տիրակալն է համարում, ուղղված էր Վենեսուելայի ժողովրդի դեմ, սակայն ոչ մեկը չի համարձակվի մեզ սպառնալ»,- հայտարարել է Մադուրոն:

ՄԱԿ ԳԱ-ում Թրամփն իր ելույթում քննադատել էր Վենեսուելայի իշխանություններին բռնապետության եւ «ձախողված սոցալիստական գաղափարախոսությանը» հետեւելու համար, որը, նրա խոսքով, երկրին կոլապսի է հասցրել: Նա նշել էր, որ Վաշինգտոնը կշարունակի Կարակասի նկատմամբ պատժամիջոցային ճնշման քաղաքականությունը:

NEWS.am