Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար
https://parstoday.ir/hy/news/world-i72555-Միջուկային_զենքի_արգելման_միջազգային_պայմանագիրը_բացվեց_ստորագրման_համար
Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը, սեպտեմբերի 20-ին բացվել Է ստորագրման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 08:52 Asia/Tehran
  • Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը բացվեց ստորագրման համար

Միջուկային զենքի արգելման միջազգային պայմանագիրը, որի մշակմանը չի մասնակցել միջուկային տերություններից ոչ մեկը, սեպտեմբերի 20-ին բացվել Է ստորագրման համար:

Այդ իրադարձությանը նվիրված հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի եւ մի շարք երկրների ղեկավարների մասնակցությամբ« տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես սեպտեմբերի 19-ին հայտնել են ՄԱԿ-ի Իրավական հարցերի վարչության կոնվենցիաների բաժնում, առաջին իսկ օրը փաստաթղթի տակ ստորագրություններ կդնեն 51 երկրներ: Միջուկային զենքի արգելման պայմանագիրն ուժի մեջ կմտնի այն բանից 90 օր հետո, երբ այն ստորագրեն եւ վավերացնեն 50 երկրներ: Փաստաթղթի տեքստին համապատասխան՝ դրա մասնակիցները պարտավորվում են «երբեք եւ ոչ մի հանգամանքներում» չմշակել, չփորձարկել, չարտադրել եւ չկուտակել միջուկային զենք, ինչպես նաեւ չկիրառել այն կամ չսպառնալ դրա կիրառմամբ: Համաձայնագրին միացած երկրներին նաեւ կարգելվի իրենց տարածքում տեղակայել այլ պետությունների միջուկային զենք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am