Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել 249 թուրք դիվանագետ
https://parstoday.ir/hy/news/world-i72557-Գերմանիայից_քաղաքական_ապաստան_են_խնդրել_249_թուրք_դիվանագետ
2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր Գերմանիայից քաղաքական ապաստանի խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը 2017թ.-ի սեպտեմբերի դրությամբ  հասել է 962-ի, ինչը կարելի է ռեկորդային համարել: Նման տեղեկություններ է հրապարակել Գերմանիայի ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2017 08:56 Asia/Tehran
  • Գերմանիայից քաղաքական ապաստան են խնդրել 249 թուրք դիվանագետ

2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր Գերմանիայից քաղաքական ապաստանի խնդրած Թուրքիայի քաղաքացիների թիվը 2017թ.-ի սեպտեմբերի դրությամբ  հասել է 962-ի, ինչը կարելի է ռեկորդային համարել: Նման տեղեկություններ է հրապարակել Գերմանիայի ԱԳՆ-ն:

Ըստ աղբյուրի՝ դիմողներից 249-ը դիվանագետներ են, և դրանցից 196-ի դիմումները բավարարվել են:

Կայքի տեղեկություններով, միայն 2017թ.-ի հուլիսին Գերմանիային ապաստան տրամադրելու դիմում ներկայացրած Թուրքիայի քաղաքացիների թիվը կազմել է620 մարդ, հունիսին այդ թիվը 433 էր, իսկ մայիս ամսին՝ 498 քաղաքացի:

Zham.am