ՄԱԿ-ում ստորագրվել է միջուկային զենքի արգելման պայմանագիրը
Շուրջ 50 երկրներ ստորագրել են միջուկային սպառազինության արգելման նոր պայմանագիրը:
Միջուկային սպառազինման արգելման նոր պայամանգիրը վավերացվել է 122 երկրների, այդ թվում նաև Իրանի կողմից, 2017թ. հուլիսին ՄԱԿ-ում:
Ֆրանսպրես լրատվական գործակալության հաղորդմամբ, շուրջ 50 երկիր, Բրազիլիայի գլխավորությամբ, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնատեղիում ստորագրել են միջուկային սպառազինության արգելքի նոր պայամանգիրը, որից հետո այն կգործադրվի 90 օր ժաժմկետով:
Միջուկային սպառազինություն ունեցող 9 երկրներից ոչ մեկը չի ստորագրել միջուկային սպառազինության արգելման նոր պայմանագիրը:
Նոր պայմանագրի համաձայն, միջուկային սպառազինություն ունեցող և պայմանգրին անդամակցող երկիրը պետք է որոշված ժամկետով ոչնչացնի իր միջուկային զինանոցն ու դրա հետ կապված սարքավորումները:
Միջուկային սպառազինության արգելման պայմանագրի նպատակն է քաղաքական ճնշումն բանեցնել միջուկային զինաթափման հարցով պարտավորտությունների գործադրմանը: