ԱՄՆ-ի քաղաքական ակտիվիստների ցույցերը ընդեմ Թրամփի քաղաքականություններին
ԱՄՆ մի խումբ քաղաքական ,Սպիտակ Տան դիմաց ցույց են անցկացրել`ի նշան բողոքի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության հաղորդման համաձայն` սեպտեմբերի 20-ին, հակադելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ՄԱԿ-ի ԳԱ-ում ունեցած ելույթն, այդ երկրի քաղաքական ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Սպիտակ Տան դիմաց և Թրամփի քաղաքականությունների դեմ կարգախոսներ են հնչեցրել:
Բողոքարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել` «Ոչ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմին. դիվանագիտություն, բանակցություն», «Պատերազմ ոչ, հաշտություն Հյուսիսային Կորեայի հետ»:
ԱՄՆ-ի քաղաքական ակտիվիաստների համոզմամբ, այդ երկրի կառավարությունը տարբեր պատրվակներով խուսափում է բանակցություններից և ձգտում է ողջ աշխարհում պատերազմներ հրահրել ու անապապհովություն ստեղծել:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Սուզան Ռայսը անպատեհ և չափազանց ծայրահեղական է որակել ՄԱԿ-ի ԳԱ-ում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը: