Իսրայելի վարչապետը մերժել է Օբամայի հետ հանդիպելու առաջարկը
https://parstoday.ir/hy/news/world-i7273-Իսրայելի_վարչապետը_մերժել_է_Օբամայի_հետ_հանդիպելու_առաջարկը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան կոշտ արձագանքին և վկայում է երկու երկրների առաջնորդների միջև լարված հարաբերությունների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 09:03 Asia/Tehran
  • Իսրայելի վարչապետը մերժել է Օբամայի հետ հանդիպելու առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան կոշտ արձագանքին և վկայում է երկու երկրների առաջնորդների միջև լարված հարաբերությունների մասին:

Վարչապետ Նեթանյահուի կտրուկ որոշումը զարմացրել է ԱՄՆ-ի իշխանություններին, որոնք, ըստ բրիտանական The Guardian-ի, լրատվամիջոցներից են իմացել Վաշինգտոն կատարելիք նրա այցի չեղյալ հայտարարման մասին: ԱՄՆ-ի իշխանությունները հերքել են հրեական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Իսրայելի վարչապետը ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր այցը, քանի որ Սպիտակ տունը չի կարողացել հանդիպման համար ազատ ժամանակ գտնել նախագահ Օբամայի աշխատանքային գրաֆիկի մեջ: Վաշինգտոնը հայտարարել է, որ նման մեկնաբանությունները կեղծ են: Ըստ Սպիտակ տան` Իսրայելի իշխանություններն իրենց երկու հնարավոր ամսաթիվ են առաջարկել, որոնցից մեկին իրենք համաձայնություն են տվել: Երկու երկրների միջև հարաբերությունների սրումը, որ տեղի ունենում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բիդենի Իսրայել կատարելիք այցից առաջ, չի կարող անհետևանք մնալ, քանի որ նրա այցի ժամանակ օրակարգում լինելու է Իսրայելին ԱՄՆ-ի կողմից տրամադրվող ռազմական աջակցության հարցը:

ankakh.com

8/3/2016