Բրիտանիացիների մեծ մասը ցանկանում է մնալ ԵՄ կազմում
Վերջին հարցումները պարզել են, որ բրիտանացիների մեծ մասը ցանկանում է մնալ Եվրամիության կազմում:
Լոնդոնում լույս տեսնող «Ինդիփենդենթ» օրաթերթի կողմից իրականացված հարցումների արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիների 52 տոկոսը ցանկանում է մնալ ԵՄ կազմում, իսկ երկրի բնակչության 48 տոկոսը կողմ է Բրեքզիթին:
Բրիտանական օրաթերթի գրությամբ, Բրյուսելյան բանակցությունները փակուղուց հայտնվելուց շաբաթներ անց և Եվրամիության կազմից դուրս գալու գործընթացի բարդության մասին վկայող Բրիտանիայի կառավարությունուն ձագած տարաձայնություբններից հետո, այն պայմաններում, երբ Պահպանողական կուսակցությունում տարակարծիք են ԵՄ-ից երկրի դուրս գալու հարցում, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պետք է բացատրություններ ներկայացնի Բրեքզիթի իրագործման գործընթացի մասին: