Ռուսաստանը հրթիռակոծել է հակասիրիական ահաբեկիչների դիրքերը
Սեպտեմբեր 22, 2017 14:47 Asia/Tehran
Ռուսաստանը Միջերկրական ծովում սուզանավից արձակած մի քանի հրթիռներով հարվածել է Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբի նահանգում «Ալ-Նոսրա» ճակատի ահաբեկիչների դիրքերը:
Ռուսական ԶԼՄ-ները հաղորդել են.«Ռուսական հրթիռները կտրելով 300 կիլոմետր տարածություն, հարվածել են Իդլիբի նահանգում ահաբեկիչների զրահապատ մեքենաների , մարդատարների զինանոցների վրա»:
Երեքշաբթի օրը «Ալ-Նոսրա» ահաբեկչական ճակատը նոր օպերացիա էր սկսել Ռիֆայում` Սիրիայի պետական ուժերի դեմ:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերացիոն բաժնի պետ, գեներալ Սերգեյ Ռուդսկոյի խոսքերով, Իդլիբում լարվածությունից զերծ տարածքում իրականացված գործողության արդյունքում, սպանվել են 850 ահաբեկիչներ: Երեք ռուս զինծառայողներ վիրավորվել են:
Պիտակ