Թուրքիան եւ ԵՄ-ը պայմանավորվել են մինչեւ հունիսի վերջը չեղարկել վիզաները
https://parstoday.ir/hy/news/world-i7279-Թուրքիան_եւ_ԵՄ_ը_պայմանավորվել_են_մինչեւ_հունիսի_վերջը_չեղարկել_վիզաները
Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2016 09:09 Asia/Tehran
  • Թուրքիան եւ ԵՄ-ը պայմանավորվել են մինչեւ հունիսի վերջը չեղարկել վիզաները

Թուրքիան հույս ունի, որ Եվրամիության երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը կիրագործվի ամենաուշը մինչեւ հունիսի վերջ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Թուրքիան վիզաների ազատականացման մասին խնդրել էլ ավելի վաղ: Ես ուրախ եմ, որ մենք պայմանավորվել ենք վիզաների ազատականացումն իրագործել ամենաուշը մինչեւ հունիսի վերջը` Նիդերլանդների նախագահության ժամանակաշրջանում», - ասել է Դավութօղլուն:

Նրա խոսքով` Անկարան կկատարի իր աշխատանքը, որպեսզի ի կատար ածի օրենսդրական պահանջները, իսկ ԵՄ-ը կկատարի իր մասը:

Դավութօղլուն հույս է հայտնել, որ արդեն հունիսի վերջին Թուրքիայի քաղաքացիները շենգենյան գոտի կմեկնեն առանց վիզաների:

orer.am

8/3/2016