Թրամփը Կիմ Չեն Ընին փոքրիկ «հրթիռ-մարդ» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i72805-Թրամփը_Կիմ_Չեն_Ընին_փոքրիկ_հրթիռ_մարդ_է_անվանել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն նախորդող նախագահները Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի վաղուց պետք է կարգավորած լինեին՝ նախքան իր պաշտոնավարելը: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 09:24 Asia/Tehran
  • Թրամփը Կիմ Չեն Ընին փոքրիկ «հրթիռ-մարդ» է անվանել

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն նախորդող նախագահները Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը շատ ավելի վաղուց պետք է կարգավորած լինեին՝ նախքան իր պաշտոնավարելը: Գրում է Russian.rt.com-ը:

Թրամփը Կիմ Չեն Ընին «մշտապես հրթիռներ արձակող խելագար է անվանել»: «Հրթիռ-մարդուն շատ վաղուց պետք է սանձահարած լինեին: Նրան դեռևս Քլինթոնը և Օբաման պետք է զսպեին, հանրապետականններին չեմ հիշատակի: Դա պետք է ութ, չորս, տասնհինգ, քսան և քսանհինգ տարի առաջ արված լիներ» , - հայտարարել է Թրամփը Ալաբամայում ունեցած ելույթի շրջանակներում: ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ ներկայիս իրավիճակը պետք է չլիներ: «Սակայն ես գործն ավարտին կհասցնեմ, քանի որ մենք պետք է դա անենք: Փոքրիկ «հրթիռ-մարդ»: Մենք կհաղթահարենք, քանի որ այլ տարբերակ չունենք», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի խորհրդականները խնդրել են նախագահին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ընթացքում չվիրավորել Հյուսիսային Կորեայի առաջնորդին:

Ankakh.com