Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի վերանայմանը
https://parstoday.ir/hy/news/world-i72839-Ռուսաստանը_դեմ_է_ՀԳՀԾ_ի_վերանայմանը
Ռուսաստանի ԱԳ նախարարը դեմ է հանդես եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերանայմանը, նշելով ,որ դրա կարիքը չի տեսնում:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 14:32 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է ՀԳՀԾ-ի վերանայմանը

Ռուսաստանի ԱԳ նախարարը դեմ է հանդես եկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերանայմանը, նշելով ,որ դրա կարիքը չի տեսնում:Այս մասին հայտնել է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը:

Շաբաթ օրը Նյու Յորքում ընդգծելով  ՀԳՀԾ-ին աջակցելու իր երկրի դիրքորոշումը, ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովն ասել է.«Մոսկվան դեմ է միջուկային գործարքի վերանայմանը և Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան ու Բրիտանիան էլ  դեմ են դրան»:

Սերգեյ Լավրովը հավելել է.«Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՀԳՀԾ-ից, և փորձի երկու տարի առաջ այս համաձայնության շրջանակում չեղարկված  հակաիրանական միակողմանի պատժամիջոցները վերականգնել , դա ուղղակի Վաշինգտոնի կողմից չափազանց սխալ ուղերձ կլինի Հյուսիսային Կորեայի համար»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մշտապես դեմ է հանդես եկել այս միջազգային համաձայնությանը ու փորձում է խափանել այն: