Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել
https://parstoday.ir/hy/news/world-i72849-Ստամբուլի_քաղաքապետը_հրաժարական_է_տվել
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2017 14:44 Asia/Tehran
  • Ստամբուլի քաղաքապետը հրաժարական է տվել

Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 

Թոփբաշը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնին է 2004 թվականից ի վեր: Նրա փեսային ձերբակալել են գյուլենականների դեմ հետաքննության շրջանակում:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու է հրաժարական տալիս՝ նա պատասխանել է. «Մարդ կարող է ներել ամեն բան, բացի այն դեպքից, երբ մարդուն մարդու տեղ չեն դնում: Սխալն ու դավաճանությունը չպետք է խառնել մեկը մյուսին»:

Նա հայտարարել է, սակայն, որ պաշտոնը թողնելով չի հեռանում կուսակցության շարքերից:

lratvakan.am