Պենտագոն. ԱՄՆ ռմբակոծիչները սլացել են ԿԺԴՀ-ից դեպի արեւելք
Սեպտեմբեր 23, 2017 20:14 Asia/Tehran
Ամերիկյան ռմբակոծիչները սլացել են միջազգային օդային տարածքով՝ Հյուսիսային Կորեայի սահմանամերձ տարածքով դեպի արեւելք:
Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Դանա Ուիթը, հաղորդում է Reuters- ը:
Ըստ նրա՝ նպատակն էր ցույց տալ Միացյալ Նահանգների ռազմական կարողությունները:
Նա նաեւ նշել է, որ սա ԿԺԴՀ-ի ապառազմականացված գոտու հյուսիսում գտնվող ամենահեռու կետն է, որտեղ 21-րդ դարում երբեւէ կարող էր ԱՄՆ-ի ռմբակոծիչ թռչել, ինչը ընդգծում է «լրջությունը, որով մենք ընկալում ենք Հյուսիսային Կորեային, որպես անխոհեմ վարքագծի դրսեւորող»:
News.am
Պիտակ