ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի իր գործընկերոջ հետ
https://parstoday.ir/hy/news/world-i72879-ՀՀ_արտգործնախարարը_հանդիպել_է_Սիրիայի_իր_գործընկերոջ_հետ
Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2017 07:01 Asia/Tehran
  • ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Սիրիայի իր գործընկերոջ հետ

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում աշխատանքային այցով գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մուալլեմի հետ:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ուշադրությամբ հետևում է Սիրիայում և տարածաշրջանում ծավալվող զարգացումներին՝ հույս հայտնելով, որ սիրիական ճգնաժամը կունենա շուտափույթ խաղաղ հանգուցալուծում: Նա հավելել է, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում օժանդակել է սիրիացի ժողովրդին՝ մարդասիրական օգնություն առաքելով բարեկամ երկիր։ Սիրիայի ԱԳ նախարարը ներկայացրել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը, ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

 Ankakh.com