ՆԱՏՕ-ն անհանգստացած է Ռուսաստանի պատճառով
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքն անհանգստացած է ՌԴ-ի ուժերի՝ Սիրիայում և Միջերկրական ծովի շրջանում մեծ թիվ կազմելու և ավելի շատանալու պատճառով: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը:
Հարկ է նշել, որ գլխավոր քարտուղարի մեղադրանքները, ինչպես նախորդ անգամներին, այս անգամ ևս բացատրված և հիմնավորված չեն:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն արդեն մեկնաբանել է նման հայտարարությունները, որոնք հնչում են ՌԴ հասցեին: Այսպես, ինչպես ընդգծել է գեներալ-մայորը, Մոսկվային փախստականների ճգնաժամում մեղադրելն անհիմն է:
«Ռուսաստանն իր գործողությունները Սիրիայում սկսել է ավելի ուշ, քան բռնկվեց փախստականների ճգնաժամը՝ սեպտեմբերի 30-ին, և այդ պատճառով ոչ մի կապ չի կարող ունենալ դրա հետ»,- նշել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
operativ.am
8/3/2016