Թուրքիան պետք է հարգի ժողովրդավարական արժեքները. Սթոլթենբերգ
Թուրքիան, ինչպես մյուս երկրները, որոնք մտնում են Հյուսիսատլանտյան դաշինքի մեջ, պետք է հարգանքով վերաբերվեն ժողովրդավարական արժեքներին։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը CNN-ին տված հարցազրույցում։
Լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայում ԶԼՄ-ների հալածման դեպքերը՝ Սթոլթենբերգը հանդես է եկել հավաստմամբ. «ՆԱՏՕ-ն հիմնված է հիմնարար սկզբունքների վրա՝ ժողովրդավարություն, անձի ազատություն և օրենքի գերակայություն։ Մեր միասնությունը հիմնվում է այդ արժեքների վրա, և ես ակնկալում եմ, որ բոլոր դաշնակիցները կգործեն՝ համապատասխան դրանց»։
Հարցին՝ հիասթափվա՞ծ եք Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է. «Կարևոր է, որպեսզի դաշինքի մեջ մտնող բոլոր պետությունները կիսեն այդ արժեքները»։