Բրիտանացիները ցույց են կազմակերպել Բրեքզիթի դեմ
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու հարյուրավոր ընդդիմադիրներ, կիրակի օրը, ցույց են անցկացրել Բրայթոն քաղաքում:
Եվրամիության դրոշը ծածանող ցուցարարները Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կուրբինից պահանջել են մի ելք գտնել Բրեքզիթից հրաժարվելու համար:
Ցուցարարները համախմբվել են Լեյբորիստական կուսակցության տարեկան համագումարի կայացման վայրի մոտ և վանկարկել «Հրաժարվեք Բրեքզիթից» կարգախոսը:
Ցուցարարներից մեկն ասել է.«Բրիտանացիները Լեյբորիստական կուսակցությունից պահանջում են քայլեր ձեռնարկել Բրեքզիթից հրաժարվելու ուղղությամբ, որովհետև այդ կուսակցությունը իր հստակ դիրքորոշումը չի հայտարարել այդ ուղղությամբ»:
2016թ. բրիտանացիները հանրաքվեի մասնակցելով քվեարկեցին Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու օգտին: 2017թ. սկսվեցին Բրեքզիթի երկամյա բանակցությունները:
Լոնդոնի և Բրյուսելի միջև առկա տարաձայնությունների պատճառով, Բրիտանիա-Եվրամիություն բանակցությունները դանդաղ են ընթանում և մինչև ճշտած նախապայմանների շուրջ համաձայնության կայացումը, Եվրամիությունը չի ցանկանում բանակցել հարաբերությունների ապագայի մասին: