Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում
Սեպտեմբեր 25, 2017 17:12 Asia/Tehran
Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները:
Այդ մասին ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Թբիլիսիի Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքները ղեկավարում են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն Է եւ խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը: Վարժանքների սցենարը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն Է: ETERNITY-2017 շտաբային վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 29-ին:
Armenpress.am
Պիտակ