Ռուսաստանն ու Եվրամիությունը վերսկսել են քաղաքացիական հասարակության շուրջ երկխոսությունը
https://parstoday.ir/hy/news/world-i73219-Ռուսաստանն_ու_Եվրամիությունը_վերսկսել_են_քաղաքացիական_հասարակության_շուրջ_երկխոսությունը
Ռուսաստանն ու Եվրամիությունը վերսկսել են քաղաքացիական հասարակության շուրջ ՌԴ Հանրային Պալատի եւ Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի գծով բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2017 16:13 Asia/Tehran
  •  Ռուսաստանն ու Եվրամիությունը վերսկսել են քաղաքացիական հասարակության շուրջ երկխոսությունը

Ռուսաստանն ու Եվրամիությունը վերսկսել են քաղաքացիական հասարակության շուրջ ՌԴ Հանրային Պալատի եւ Եվրոպական տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի գծով բանակցությունները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Բրյուսելում 2014–ից ի վեր՝ երկկողմ հարաբերություններում ճգնաժամ սկսվելուց հետո առաջին անգամ, չորեքշաբթի մեկնարկել է «Ռուսաստանի եւ Եվրամիության համագործակցությունը կրթության եւ գյուղատնտեսական տարածքների զարգացման ոլորտում» թեմայով սեմինարը։

«Ռուսաստանը շահագրգռված է Եվրամիության հետ կառուցողական, կայուն եւ կանխատեսելի համագործակցության հարցում իրավահավասար եւ փոխշահավետ հիմունքների վրա։ Հարաբերությունների ներկայիս առճակատումը մեր ընտրությունը չէ։ Ճնշումն ու պատժամիջոցները չեն լուծում խնդիրը, այլ նորն են ստեղծում միայն»,– ասել է ԵՄ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը։

News.am