Կատալոնիայի ղեկավարը ԵՄ-ի իշխանություններին տարածաշրջանից «երես թեքելու» մեջ է մեղադրել
https://parstoday.ir/hy/news/world-i73253-Կատալոնիայի_ղեկավարը_ԵՄ_ի_իշխանություններին_տարածաշրջանից_երես_թեքելու_մեջ_է_մեղադրել
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչմեդոնը ԵՄ իշխանություններին մեղադրել է Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության պատճառով կենտրոնական կառավարության հետ տարաձայնություններ ունեցող իսպանական տարածաշրջանից «երես թեքելու» մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 07:54 Asia/Tehran
  • Կատալոնիայի ղեկավարը ԵՄ-ի իշխանություններին տարածաշրջանից «երես թեքելու» մեջ է մեղադրել

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կարլես Պուչմեդոնը ԵՄ իշխանություններին մեղադրել է Կատալոնիայի անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության պատճառով կենտրոնական կառավարության հետ տարաձայնություններ ունեցող իսպանական տարածաշրջանից «երես թեքելու» մեջ: Գրում է Russian.rt.com-ը:

«Նրանք խիզախ են, երբ խոսքը վերաբերում է այն երկրներին, որտեղ նրանք չեն տիրապետում որևէ իրավասության, սակայն ես Եվրոպայի քաղաքացի եմ, իսկ որտե՞ղ են նրանք, երբ այդքան անհրաժեշտ են», - Associated Press լրատվական գործակալությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը: Նա ընդգծել է, որ հանրաքվեի անցկացման դեպքում կատալոնցիները իրավունք կստանան, որպեսզի իրենց ձայնը լսելի դառնա: Ավելի վաղ Կատալոնիայի ղեկավարը բացառել էր հանրաքվեի հետ կապված իրավիճակում փոխզիջման հնարավորությունը: Բացի այդ, Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Կատալոնիայի գերագույն դատարանի հրամանով արգելափակել է ավելի քան 140 կայք, որոնք աջակցում են տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացմանը:

Ankakh.com