Գերմանիան ավարտել է Թուրքիայից իր զորախմբի դուրսբերումը
https://parstoday.ir/hy/news/world-i73259-Գերմանիան_ավարտել_է_Թուրքիայից_իր_զորախմբի_դուրսբերումը
Գերմանիան ավարտել է Թուրքիա Ինջիրլիք ավիաբազայից իր զորքի դուրսբերումը: Նշվում է, որ գերմանացի վերջին զինվորականները Թուրքիան լքել են սեպտեմբերի 27-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2017 08:45 Asia/Tehran
  • Գերմանիան ավարտել է Թուրքիայից իր զորախմբի դուրսբերումը

Գերմանիան ավարտել է Թուրքիա Ինջիրլիք ավիաբազայից իր զորքի դուրսբերումը: Նշվում է, որ գերմանացի վերջին զինվորականները Թուրքիան լքել են սեպտեմբերի 27-ին:

Թուրքիայում տեղակայված իր զորախումբը Գերմանիան կտեղակայի Հորդանանի Ալ-Ասրաք ռազմաբազայում՝ այդտեղից շարունակելով աջակցել միջազգային կոալիցիային Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարում:

Նշենք, որ թուրքական ավիաբազայից զորքերը հանելու Գերմանիայի որոշման պատճառը թուրքական իշխանությունների կողմից գերմանացի խորհրդարանականներին ավիաբազա այցելելու արգելքն է: Անկարան դա պատճառաբանում էր Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այնուհետև հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող զինվորականներն Գերմանիայում ապաստան տրամադրելով: