Մարկ Ցուկերբերգը պատասխանել է Թրամփի մեղադրանքներին
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը պատասխանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած մեղադրանքներին, որը կարծիք էր հայտնել, որ ցանցը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում իր նկատմամբ: Գրում է Russian.rt.com-ը:
«Թրամփն ասում է, որ մենք իր դեմ ենք: Լիբերալները վստահեցնում են, որ մենք օգնել ենք Թրամփին հաղթել ընտրություններում: Երկու կողմերն էլ վշտանում են այն մտքերի և տեղեկության համար, որը նրանց դուր չի գալիս: Ահա թե ինչ է նշանակում ղեկավարել մի հարթակ, որը բաց է բոլոր մտքերի համար», - համապատասխան գրառում Ցուկերբերգը կատարել է ֆեյսբուքյան իր էջում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ում անցկացված վերջին նախագահական ընտրություններն առաջինը դարձան, որոնցում համացանցը հանդիսանում էր հասարակության հետ թեկնածուների շփման հիմնական միջոց: «Ընտրություններից հետո ես ասել եմ, որ քվեարկության արդյունքների վրա ազդելու համար ֆեյսբուքն օգտագործելու միտքն ուղղակի խելագարություն է: Դա արհամարհական էր և այժմ ես ցավում եմ ասվածի համար», - հավելել է Ցուկերբերգը: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը ֆեյսբուք սոցիալական ցանցին և մի շարք լրատվամիջոցների իր դեմ դավադրության մեջ էր մեղադրել:
Ankakh.com