Թուրքիայում ևս 117 զինվորականի ձերբակալության օրդեր է տրվել
https://parstoday.ir/hy/news/world-i73389-Թուրքիայում_ևս_117_զինվորականի_ձերբակալության_օրդեր_է_տրվել
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2017 15:07 Asia/Tehran
  • Թուրքիայում ևս 117 զինվորականի ձերբակալության օրդեր է տրվել

Թուրքիայի Իզմիր քաղաքի դատարանը 117 զինվորականի ձերբակալության մասին ձերբակալության օրդերներ է տվել, այս մասին հայտնում է թուրքական diken.com.tr կայքը:

 

Զինվորականները, որոնց թվում կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, կասկածվում են անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու համար: Գործի շրջանակներում քննվել են 268 զինվորականի անձնական տվյալներ:Այսօր նաև հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապ ունենալու կասկածանքով Ստամբուլում ձերբակալվել է 60, իսկ Ադանայում 38 մարդ:Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: