Ռուսաստան. Իրանի ռազմական կենտրոնները ստուգելու համար որևէ պատճառ գոյություն չունի
Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրն ընդգծել է, որ ամերիկացիները պետք է վերընթերցեն ՀԳՀԾ-ի կետերը: «ԱԷՄԳ-ի կողմից Իրանի ռազմական կենտրոնները քննելու դիմում ներկայացվելու համար որևէ պատճառ գոյություն չունի». ասել է նա:
Ռուսաստանի ԱԳ նախարարն արձագանքելով ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի այն հայտարարությանը, թե որոշ երկրներ, այդ թվում Ռուսաստանը փորձում են Իրանին պաշտպանել գործակալության առավել ստուգումներից, ընդգծել է. «Ամերիկացիները վերընթերցելով ՀԳՀԾ-ի կետերը կարող են ծանոթանալ այդտեղ հստակեցված պարտավորություններին և տեղեկանալ գործակալության պարտականությունների մասին»:
Նիքի Հեյլին հինգշաբթի օրը նաև հաստատել է, որ միջազգային հանրությունը ՀԳՀԾ-ի հարցում այդ երկրի հետ համախոհ չէ:
Վերջին օրերին ամերիկացի պաշտոնատարները ՀԳՀԾ-ն չեղարկելու համար նոր սցենար են իրականացնում:
Այս սցենարում ամերիկացիները խաբեության և միջուկային գաղտնի ծրագիր ունենալու մեջ են մեղադրում Իրանին, որը շարունակ միջազգային օրենքների շրջագծից վեր համագործակցություն է ունեցել ԱԷՄԳ-ի հետ: Վաշինգտոնն այդ մեղադրանքով և հակառակ միջազգային օրենքներին ու պրոտոկոլներին, բավարար չի համարել Իրանի միջուկային կենտրոններում գործակալության ստուգումները և պահանջել է, որ գործակալության քննիչներն այցելեն ԻԻՀ ռազմական կենտրոններ: