Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ
https://parstoday.ir/hy/news/world-i73415-Թուրքիայի_ԱԳՆ_ն_մեկնաբանել_է_թուրք_մտավորականների_այցն_Արցախ
Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։  Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2017 07:36 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ

Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։  Այդ մասին, ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն։

Նա ևս մեկ անգամ հնչեցրել է Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. «ԼՂ հակամարտության կարգավորման հարցում Թուրքիան շարունակում է մնալ բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողքին»։

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ երկրի քաղաքացիների այցն Արցախ «չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին:

tert.am