Ավստրիայում ուժի մեջ է մտել փարանջայի կրումն արգելող օրենքը
https://parstoday.ir/hy/news/world-i73519-Ավստրիայում_ուժի_մեջ_է_մտել_փարանջայի_կրումն_արգելող_օրենքը
Այսօրվանից Ավստրիայում ուժի մեջ է մտնում փարանջայի կրումն արգելող օրենքը, հաղորդում է kp.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 08:31 Asia/Tehran
  • Ավստրիայում ուժի մեջ է մտել փարանջայի կրումն արգելող օրենքը

Այսօրվանից Ավստրիայում ուժի մեջ է մտնում փարանջայի կրումն արգելող օրենքը, հաղորդում է kp.ru-ն:

Օրենքը տարածվում է նաև բուրկա, նիքաբ կամ դեմքը ծածկող այլ հագուստ կրող քաղաքացիների վրա, Ավստրիայի փողոցներում չի թույլատրվի նաև կրել բժշկական դիմակներ:

Սույն օրենքով Ավստրիայի իշխանությունները ցանկանում են օգնել ինտեգրվել ավստրիական հասարակությանը հատկապես Մերձավոր Արելքից այստեղ եկած ներգաղթյալներին: Ընդ որում՝ իշխանությունները հիշեցնում են, որ ինտեգրացիոն խնդիրների լուծումը կախված է բոլոր քաղաքացիներից՝ ոչ միայն ներգաղթյալներից:

Օրենքի կատարմանը խստագույն կերպով հետևելու է երկրի ներքին գործերի նախարարությունը, օրենքը խախտողները ստիպված կլինեն վճարել 150 եվրո տուգանք:

News.am