Հակառասիստական ցույցեր Վաշինգտոնում
https://parstoday.ir/hy/news/world-i73525-Հակառասիստական_ցույցեր_Վաշինգտոնում
ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, ցույցեր անցկացնելով, պահանջել են, որպեսզի կառավարությունը լուրջ պայքարի ռասիզմի դեմ :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 08:54 Asia/Tehran
  • Հակառասիստական ցույցեր Վաշինգտոնում

ԱՄՆ հազարավոր քաղաքացիներ, ցույցեր անցկացնելով, պահանջել են, որպեսզի կառավարությունը լուրջ պայքարի ռասիզմի դեմ :

«Ֆրանս պրես» գործակալության հաղորդմամբ, ամերիկացի ցուցարարները շաբաթ օրը Վաշինգտոնում դատապարտել են երկրում առկա խտրական ու ռասիստական քաղաքականությունը: Ցուցարարները հավաքվել են Կոնգրեսի շենքի մոտ: Բողոքարարները պահանջել են վերանայել այդ երկրում գունամորթների նվաստացման և հասարակական անհավասարությունների հանգեցրած քաղաքականությունները:

Ամերիկացի բողոքարարները երթի ընթացքում միացել են սևամորթ կանանց իրավունքների պաշտպանության համար ցույցի դիմած մյուս խմբին:

Սևամորթ քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ ոստիկանության ռասիստական վերաբերմունքն աշխարհում ծավալուն քննադատությունների է հանգեցրել:

Դոնալդ Թրամփի նախագահության մեկնարկով, ԱՄՆ-ում ընդարձակվել է ծայրահեղական ու ռասիստական  խմբերի գործունեությունը: