Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «արյան ծովի» մեջ խեղդել
https://parstoday.ir/hy/news/world-i73537-Հյուսիսային_Կորեան_սպառնում_է_ԱՄՆ_ին_արյան_ծովի_մեջ_խեղդել
Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «արյան ծովի» մեջ խեղդել, եթե Վաշինգտոնը չհրաժարվի Փհենյանի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից», փոխանցում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2017 12:48 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «արյան ծովի» մեջ խեղդել

Հյուսիսային Կորեան սպառնում է ԱՄՆ-ին «արյան ծովի» մեջ խեղդել, եթե Վաշինգտոնը չհրաժարվի Փհենյանի նկատմամբ «թշնամական քաղաքականությունից», փոխանցում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության կոմիտեում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Փհենյանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու մասին: «Թրամփի ավելի անմիտ պահվածքն ամրապնդում է ԱՄՆ-ի դեմ Հյուսիսային Կորեայի բանակի եւ ժողովրդի պատասխան կամքը: Եվ արագացնում է ԱՄՆ-ի վերջը: Թրամփը պետք է այս մասին հիշի»,- նշված է պաշտոնյայի հայտարարության մեջ: «Մենք եւս մենք անգամ Ամերիկայի ծեր փսիխոպատին հիշեցնում ենք իր հիստերիայի մասին: Նրա մկանների խաղը, պատժամիջոցների սպառնալիքը պարզապես միջուկային աղետի հրավերքի ինքնասպանության ակտ է, որը Ամերիկային կխորտակի կրակի ծովի մեջ»,- հավելել է նա:

News.am