Անկարայում հոկտեմբերին արգելվել են բոլոր հավաքներն ու ցույցերը
https://parstoday.ir/hy/news/world-i73717-Անկարայում_հոկտեմբերին_արգելվել_են_բոլոր_հավաքներն_ու_ցույցերը
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել առ այն, որ հոկտեմբերի ընթացքում արգելելու են քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն, փոխանցում է Արցախպրեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2017 14:35 Asia/Tehran
  • Անկարայում հոկտեմբերին արգելվել են բոլոր հավաքներն ու ցույցերը

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել առ այն, որ հոկտեմբերի ընթացքում արգելելու են քաղաքում բոլոր տեսակի միջոցառումները՝ հացադուլները, նստացույցները, հիշատակի արարողությունները և համերգներն, փոխանցում է Արցախպրեսը:

Նահանգապետարանի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հետախուզական տվյալներ ունեն այն մասին, թե քաղաքի տարբեր հատվածներում նախատեսվում են հացադուլներ և նստացույցեր իրականացնել: Անկարայի իշխանությունների որոշումը պայմանավորված է այն փաստով, որ նման արարքները կմեծացնեն մարդաշատ վայրերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գործողություն իրականացնելու հավանականությունը, հասարակության ներսում անհանգստություններ կառաջացնեն:

armedia.am