Մաթիս. ՀԳՀԾ-ից հրաժարվելը չի բխում ԱՄՆ-ի շահերից
ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) պահպանումն ամերիկացիների օգտին է լինելու:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը երեքշաբթի օրը Սենատի զինված ուժերի կոմիտեում պատասխանելով ՀԳՀԾ-ի և այդ համաձայնությունից հրաժարվելու բացասական հետևանքների մասին Նյու Յորքի սենատոր Քրիստիան Գիլիբրենդի հարցումին, ընդգծել է. «ԱՄՆ-ի շահին կլինի մնալ այդ համաձայնության մեջ, քանի որ այս պահին միջուկային համաձայնության հանդեպ Իրանի անհավատարմության մասին վկայող որևէ ապացույց գոյություն չունի»:
ԱՄՆ ԶՈՒ միացյալ շտաբի պետ գեներալ Ջոզեֆ Դանֆորդն այս նիստում ասել է. «Հենց այնպես որ ավելի վաղ ասվել է, Իրանի կողմից միջուկային համաձայնության որևէ խոշոր ոտնահարում չի արձանագրվել»:
Վերջին օրերին առավել թափ են ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ՀԳՀԾ-ի ընդդիմադիրների քայլերը, որոնք հետապնդում են այդ միջազգային համաձայնության չեղարկման նպատակը: