Եվրամիություն.«ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության հաջող օրինակ է»
https://parstoday.ir/hy/news/world-i73817-Եվրամիություն._ՀԳՀԾ_ն_բազմակողմ_դիվանագիտության_հաջող_օրինակ_է
Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն Իրանի միջուկային համաձայնությունը ՝ ՀԳՀԾ-ն համարել է բազմակողմ դիվանագիտության հաջող օրինակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2017 14:02 Asia/Tehran
  • Եվրամիություն.«ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության հաջող օրինակ է»

Եվրամիության Արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն Իրանի միջուկային համաձայնությունը ՝ ՀԳՀԾ-ն համարել է բազմակողմ դիվանագիտության հաջող օրինակ:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի օրը Ցյուրիխում Իրան-Եվրոպա ֆորումի(EIF) նիստում Հելգա Շմիդտն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը խաղաղության կամ տարածաշրջանային կամ մարդու իրավունքների հետ կապված համաձայնագիր չէ,  և չպետք է այդ հարցերը խառնել ՀԳՀԾ-ի նպատակներին»:

Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ևս բազմիցս ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն  պատկանում է միջազգային հանրությանը և այնպիսի գործարք չէ,որը հնարավոր լինի փոխել:

Իրան-Եվրոպա ֆորումն ստեղծվել է չորս տարի առաջ` Իրանի և Եվրոպայի միջև  առևտրային և  դիվանագիտական կապերի ամրապնդման  նպատակով: Ֆորումն աշխատում է   երկու կողմերի միջև տեղեկատվության փոխանակման  ոլորտում և արդյունաբերական ու առևտրական  հարաբերությունների հաստատման ուղղությամբ: