Գիտնականները նախազգուշացրել են Երկրին մոտեցող պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մասին
https://parstoday.ir/hy/news/world-i74121-Գիտնականները_նախազգուշացրել_են_Երկրին_մոտեցող_պոտենցիալ_վտանգավոր_աստերոիդի_մասին
Հոկտեմբերի 12-ին երկնային մարմինը մեր մոլորակի վրայով կանցնի մոտ 43 հազար կմ հեռավորությամբ, փոխանցում է Life-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 18:07 Asia/Tehran
  • Գիտնականները նախազգուշացրել են Երկրին մոտեցող պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մասին

Հոկտեմբերի 12-ին երկնային մարմինը մեր մոլորակի վրայով կանցնի մոտ 43 հազար կմ հեռավորությամբ, փոխանցում է Life-ը:

Երկիրը մտել է աստերոիդների գոտի, հայտնում են մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ին եւ Եվրոպական տիեզերական գործակալությանը: Նշվում է, որ 2012 TC4 աստերոիդը մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում:

Նախնական հաշվարկներով՝ հոկտեմբերի 12-ին այս երկնային մարմինը Երկրի վրայով կթռչի մոտ 43 հազար կմ հեռավորությամբ: Նշվում է, որ սա մինչեւ Լուսին հեռավորության մեկ ութերորդ մասն է:

Դրանից բացի, աստերոիդների գոտի Երկրագնդի շարժմանը զուգահեռ՝ կմեծանա հավանականությունը, որ տիեզերական օբյեկտներից մեկը կընկնի նրա մակերեւույթի վրա:

news.am