Կուբայում ամերիկացիների գործած ցեղասպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i74189-Կուբայում_ամերիկացիների_գործած_ցեղասպանությունը
Միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ԱՄՆ-ը Կուբային երկարաժամկետ շրջափակման ենթարկելով, ցեղասպանություն է իրականացրել այդ երկրում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 08, 2017 18:19 Asia/Tehran
  • Կուբայում ամերիկացիների գործած ցեղասպանությունը

Միջազգային կոնվենցիայի համաձայն՝ ԱՄՆ-ը Կուբային երկարաժամկետ շրջափակման ենթարկելով, ցեղասպանություն է իրականացրել այդ երկրում:

Ֆրանսիական «Լը Գրան Սուար» օրաթերթը գրել է, որ ԱՄՆ-ի կողմից ավելի քան 60 տարի Կուբայի դեմ իրականացված առևտրատնտեսական ու ֆինանսական շրջափակումը դեռ շարունակվում է և դա ցեղասպանություն է համարվում:

Ֆրանսիական այդ օրաթերթը գրել է, որ Կուբայի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները մարդու իրավունքների բացահայտ և կազմակերպված խախտում է համարվում և հաշվի առնելով 1948 թ. վավերացված «Ցեղասպանությունն արգելող կոնվենցիան» ԱՄՆ-ի այս քայլը կարելի է ցեղասպանություն համարել:

2017թ. հունիսի 16-ին, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կուբայի դեմ Վաշինգտոնի քաղաքականությունները խստացնելու հրաման է ստորագրել և չեղարկել է 2016թ. հոկտեմբերի 14-ին, Վաշինգտոն-Հավանա հարաբերությունների նորմալացման մասին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանը: