Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ազգայնականները ցույց են անցկացրել
ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի սպիտակամորթ ազգայնականները կրկին բողոքի ակցիա են անցկացրել Շարլոթսվիլ քաղաքում:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` անցած օգոստոսի 12-ին Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ազգայնականների բողոքի ակցիայի ժամանակ ավտոմեքենան բազմության մեջ է մխրճվել և զոհվել է մի կին: Այդ դեպքը բողոքի ու ատելության մեծ ալիք է բարձրացրել ԱՄՆ-ում:
Բողոքները սաստկացան այն ժամանակ, երբ նախագահ Դոնալդ Թրամփը այդ հարձակումը դատապարտելու փոխարեն, կողմերին մեղավոր ճանաչեց այդ դեպքի մեջ:
Երկու օր շարունակ Շարլոթվիլում բախում է տեղի ունեցել Կու Կլուքս Կլանների և սպիտակամորթ ազգայնականների միջև:
Հակադարձելով այդ դեպքերին, Թրամփը հովանավորելով ազգայնականներին, չի դատապաարտել նրանց կողմից իրականացված բռնությունները: