Իտալիայի արհմիությունները գործադուլ են հայտարարել
Բողոքելով պողպատի ընկերության ավելի քան չորս հազար աշխատակիցներին աշխատանքից ազատելու քայլի դեմ, գործադուլ են հայտարարել Իտալիայի արհմիությունները:
Բողոքելով չորս հազար աշխատակիցներին ազատելու Իտալիայի պողպատի արտադրության ընկերության որոշման դեմ, Իտալիայի արհմիությունները երկուշաբթի օրվանից գործադուլ են հայտարարել:
«Իլ Ջուրնալե» իտալական օրաթերթը գրել է, թվում է, թե Իտալիայի տնտեսությունը մահվան գնացքով է ընթանում, այնպես որ Alitalia և ILVA ընկերությունների շուրջ վեց հազար աշխատողներ հավանաբար կորցնելու են իրենց աշխատանքը:
2017 ֆինանսական տարում Իտալիայում բյուջեի դեֆիցիտի ավելանալը, բարեփոխումների իրագործման և բանկային համակարգում վարկերի ու դեբիտորական պարտքերի հարցում կառավարության նկատմամբ ժողովրդի մոտ անվստահության տարածվելը, ինչպես նաև երկրի տնտեսության կայունությանը չվստահելը Իտալիայի տնտեսական խնդիրներն են համարվում: