Վրաստանի եւ ՌԴ¬ի ներկայացուցիչների նոր հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում
https://parstoday.ir/hy/news/world-i74313-Վրաստանի_եւ_ՌԴ_ի_ներկայացուցիչների_նոր_հանդիպումը_կկայանա_նոյեմբերին_Պրահայում
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ¬ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում Է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 10, 2017 10:53 Asia/Tehran
  • Վրաստանի եւ ՌԴ¬ի ներկայացուցիչների նոր հանդիպումը կկայանա նոյեմբերին Պրահայում

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ¬ի հետ փոխհարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի միջեւ նոր հանդիպումը պլանավորվում Է անցկացնել այս տարվա նոյեմբերի կեսին Պրահայում:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, հոկտեմբերի 10­ին Թբիլիսիում ՏԱՍՍ­ին հայտնել Է Աբաշիձեն ինքը: Նրա խոսքով՝ «նախնական պայմանավորվածություն կա այն բանի շուրջ, որ Պրահայում հերթական հանդիպումը կկայանա նոյեմբերի կեսին, այդ հանդիպման ստույգ ամսաթիվը իմ եւ Կարասինի կողմից կհամաձայնեցվի առաջիկա օրերին»: Աբաշիձեն նշել Է, որ Պրահայի առաջիկա հանդիպմանը «քննարկվելու են առեւտրի, տնտեսության, տրանսպորտի, մշակույթի ոլորտներում երկու երկրների համագործակցության՝ վերջին ամիսներին կուտակված կոնկրետ գործնական հարցերը, հումանիտար խնդիրներ եւ ընթացիկ հարցեր»:

Armenpress.am