ԱՄՆ-ը փորձում է խափանել միջուկային համաձայնությունը
Հոկտեմբեր 11, 2017 08:22 Asia/Tehran
«Միջուկային համաձայնության խափանումը ԱՄՆ կառավարության հակաիրանական քաղաքականության մաս է կազմում»կարծում է ռուս դիվանագետը:
«Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարության ասիական բաժնի տնօրեն ՝ Զամիր Կաբոլովն ասել է.«Չնայած համաշխարհային ջանքերին, ԱՄՆ կառավարությունը պնդում է խափանել Իրանի միջուկային ծրագրի մասին ձեռքբերված միջազգային համաձայնությունը»:
«ԻԻՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը խանգարելու է ՀԳՀԾ-ի իրականացումը»-հավաստել է ռուս դիվանագետը:
2016 թվականի հունվարից իրականացվել է Իրանի և 5+1 խմբի անդամ երկրների միջև ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, սակայն ԱՄՆ կառավարությունը խախտում է այդ հարցով իր հանձնառությունները:
Պիտակ