Թիլերսոնն ապացույցներ է պահանջել Թուրքիայից
https://parstoday.ir/hy/news/world-i74511-Թիլերսոնն_ապացույցներ_է_պահանջել_Թուրքիայից
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայից պահանջել է Ստամբուլում ձերբակալված ամերիկացի դիվանգետների մեղքն ապացուցող փաստեր հրապարակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2017 11:47 Asia/Tehran
  • Թիլերսոնն ապացույցներ է պահանջել Թուրքիայից

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայից պահանջել է Ստամբուլում ձերբակալված ամերիկացի դիվանգետների մեղքն ապացուցող փաստեր հրապարակել:

«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Թիլերսոնը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չովուշօղլուի հետ: Պետդեպարտամենտի ներկայացուցչի փոխանցմամբ, կողմերը պայմանավորվել են ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել:

Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ձերբակալությունից հետո: Նրանց կասկածում են Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:

Երկու երկրները դադարեցրել են միմյանց քաղաքացիներին վիզաներ տրամադրել:

Panorama.am