Թիլերսոնն ապացույցներ է պահանջել Թուրքիայից
Հոկտեմբեր 12, 2017 11:47 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայից պահանջել է Ստամբուլում ձերբակալված ամերիկացի դիվանգետների մեղքն ապացուցող փաստեր հրապարակել:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, Թիլերսոնը հեռախոսային զրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չովուշօղլուի հետ: Պետդեպարտամենտի ներկայացուցչի փոխանցմամբ, կողմերը պայմանավորվել են ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնել:
Նշենք, որ երկու երկրների միջև հարաբերությունները լարվեցին Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների ձերբակալությունից հետո: Նրանց կասկածում են Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու մեջ:
Երկու երկրները դադարեցրել են միմյանց քաղաքացիներին վիզաներ տրամադրել:
Panorama.am
Պիտակ