Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i74647-Մեծ_Բրիտանիայի_արտգործնախարարը_տարեվերջին_պաշտոնական_այցով_կժամանի_Մոսկվա
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2017 10:51 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա:

Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արտաքին գործերի նախարարը ՌԴ արտգործնախարար Լավրովի հրավերով տարեվերջին Մոսկվա կայցելի », — նշվում է հաղորդագրոեւթյան մեջ:

Այցի ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում այնպիսիք, որոնց դեպքում Մոսկվայի եւ Լոնդոնի դիրքորոշումները չեն համընկնում:

 «Ռուսասատանի հետ մեր հարաբերություններն այդքան էլ սահուն չեն: Սակայն ունենք նաեւ քննարկելու հարցեր՝ հաղթահարել մեր տարաձայնությունները եւ համագործակցել երկու երկրների եւ միջազգային հանրության անվտանգության ապահովման համար», — ասել է Ջոնսոնը, հաղորդում է Gazeta-ն:

News.am