Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա
Հոկտեմբեր 14, 2017 10:51 Asia/Tehran
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը տարեվերջին պաշտոնական այցով կժամանի Մոսկվա:
Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Արտաքին գործերի նախարարը ՌԴ արտգործնախարար Լավրովի հրավերով տարեվերջին Մոսկվա կայցելի », — նշվում է հաղորդագրոեւթյան մեջ:
Այցի ընթացքում կողմերը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում այնպիսիք, որոնց դեպքում Մոսկվայի եւ Լոնդոնի դիրքորոշումները չեն համընկնում:
«Ռուսասատանի հետ մեր հարաբերություններն այդքան էլ սահուն չեն: Սակայն ունենք նաեւ քննարկելու հարցեր՝ հաղթահարել մեր տարաձայնությունները եւ համագործակցել երկու երկրների եւ միջազգային հանրության անվտանգության ապահովման համար», — ասել է Ջոնսոնը, հաղորդում է Gazeta-ն:
News.am
Պիտակ